• hometask

    Present perfect continuous

  • երկրաչափություն


    1.

    C կետը 64 սմ երկարությամբ AB հատվածի միջնակետն է: CA ճառագայթի վրա D կետը նշված է այնպես, որ CD = 15 սմ: Գտեք BD և DA հատվածների երկարությունները:
    64 ։ 2=32(AC=CB)
    32 + 15=47(BD)
    32 — 15=17(AD)

    2.

    D կետը գտնվում է AB հատվածի վրա, որի երկարությունը 14 սմ է: Գտեք AD հատվածի երկարությունը, եթե DA = 3DB
    Լուծում

    x + 3x = 4x

    4x = 14

    x = 14/4

    x = 3,5 սմ

    14 – 3,5 = 10,5

                                                                    Պատ. ՝ AD = 10,5 սմ

    3.

    Եռանկյան պարագիծը 48սմ է, իսկ կողմերից մեկը՝ 18սմ: Գտեք մյուս երկու կողմերը, եթե նրանց տարբերությունը 4,6սմ է:   
    Տրված՝
    P=48սմ

    AB=18սմ

    BC=x սմ

    AC= x+4,6 սմ
    AC,BC-?

    P=AB+BC+AC
    48սմ=18սմ+x+x+4,6սմ
    48-18-4,6=2x
    25,4սմ =2x

    x=12,7
    AC=4,6+12,7=17,3

    4.

    Հավասարասրուն եռանկյան հիմքը երկու անգամ փոքր է սրունքից, իսկ պարագիծը 50 սմ է: Գտեք եռանկյան կողմերը

    Լուծում

    Հավասարասրուն եռանկյան մի կողմը նշանակենք x

    x + x + x/2 = 50

    2x/1 + x/2 = 50

    4x + x/2 = 50

    5x/2 = 50/1

    5x = 50 * 2

    5x = 100

    x = 20

    AB = BC = 20

    AC = x/2 = 20/2 = 10                                                  Պատ.՝ 20 սմ և 10 սմ

    5.

    Բութանկյուն հավասարասրուն եռանկյան պարագիծը 45 սմ է, իսկ նրա կողմերից մեկը մյուսից փոքր է 9 սմ-ով: Գտեք եռանկյան կողմերը
    Լուծում

    x + x + (x + 9) = 45

    3x + 9 = 45

    3x = 45 – 9

    3x = 36

    x = 36 : 3

    x = 12

    (x + 9) = 21                                                             Պատ.՝ 12 սմ և 21 սմ

    6.

    DK հիմքով DEK հավասարասրուն եռանկյան մեջ EF հատվածը կիսորդ է, DK=16 սմ, <DEF=430: Գտեք KF-ը, <DEK-ն, <EFD-ն:

    <FK = 16 : 2 = 8սմ

    <DEK = 43 * 2 = 86սմ

    <EFD = 90^0

    Պատ․՝ 8սմ, 86սմ, 90^0։

    7.

    Գտեք երկու ուղիղների հատումից առաջացած չփռված անկյունները, եթե՝ ա) դրանցից երկուսի գումարը 1140 է, բ) երեք անկյունների գումարը 2200 է:

    <1+<2=1140

    114:2=570

    <3=1800-570=1230

    <3=1230,<4=1230 հակադիր անկյուններ է

    8. OC ճառագայթը AOB անկյունը տրոհում է եր– կու անկյան: Գտեք COB անկյունը, եթե LAOB = 78°, իսկ AOC անկյունը 18°–ով փոքր է BOC անկյունից

  • Գործնական քերականություն

    .Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
    Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:


    Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
    Սևանից՝հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում, միայն Հրազդանը


    Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
    Արքայադստերը՝չարաճճի գեղեցկուհուն, մոտեցավ տղան


    Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
    Նինվեն՝երկրի մայրաքաղաքը,պաշարում է զորքը ու սպասում նոր հրամանի։


    Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
    Կինը հարևաններին բողոքում էր Նազարից՝իր ոչ ու փուչ մարդուց։
    Սաքոն՝Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում


     Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
    Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
    Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի՝իր հայրենիքի թշվառ վիճակից։
    ՝Ծերունին հաճախ էր հպարտանում Կարոյով՝իր թոռնիկով։

    2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

    Միքայելը` ո՞վ-ընկերս, երեկ մեր տանն էր:
    Տանտիրուհուց` ումի՞ց-Արամի մայրիկից, հեռագիր էր ստացել:
    Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի-մարմնի՞ երևալուն:
    Մայրը որդուց` ումի՞ց-Արամից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
    Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ-Սասունցի Դավթին:
    Հրազդանը` ի՞նչը-գետը, Երևանով է անցնում:

    3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

    • Գագիկը`իմ հարևանը,հայտնի էր իր բացառիկ պատրաստելու ունակությունով:
    • Փայլակը` որպես ընկեր, շատ հոգատար է:
    • Ռեստորանում` հարսանյաց սրահում, Արիստակեսը հիանալի ելույթ ունեցավ:

    Մեր ուսուցիչը՝ընկեր Հովհաննեսը փայլում էր իր գիտելիքներով։

    4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

    Էլիասը`…մի տղա, ինձ բացատրում էր ճանապարհը:
    Անտառը`…-այդ մութ վայրը, մռայլ ու դժկամ տեսք ուներ:
    Թռչունի առաջին ճիչը`…-այդ գեղեցիկ ձայնը, չափազանց զարմացրեց մեզ:
    Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…-միակ գեղեցկությունը:
    Պահակը`…-ով շատ հոգատար էր, որոշեց ինձ մենակ չթողնել:
    Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր նավաստին`…-այդ սարսափելի մարդը:
    Հարցերին պատասխանող պարոնը`…-միանգամից անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

    5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
    Թեկուզ………………-ես գնամ երկրից , այնուամենայնիվ………..-զանգիր ինձ ես կպատասխանեմ:
    Թեպետ………………նա չունի արտաքին գեղեցկությու, սակայն…………………. գեղեցիկ նրա հոգին:
    Չնայած որ…………..-ես սիրում եմ սինաբոն, բայց………………………այսօր կուտեմ Նապոլեոնը:
    Թեև…………………. ես սոված եմ, բայց և այնպես…………… չեմ անհանգստացնի իմ ծնողներին:

    6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
    Եթե………………….. ես վաղը գնամ որսի, ապա…………… կուտենք եղնիկ:
    Քանի որ…………….. ես սիրում եմ հավի միս, հետևաբար……. ես կսարքեմ հավի միս:
    Որովհետև………….. կարող ենք նորմալ շփվել, ուստի………….. ես ցանկանում եմ նորմալ շփվել:
    Քանզի……………….ես հարգում եմ քեզ, ուրեմն………….դու էլ ինձ հարգիր:

    7. Կետադրի՛ր

    Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

  • Ջոնաթան Լիվինգսթոն ճայը .մաս երկրորդ

    Արդեն հաջորդ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ թռիչքի համար այստեղ նույնքան շատ բան կար սովորելու, որքան ինքը սովորել էր իր ողջ անցած կյանքի ընթացքում։ Տարբերությունն այն էր, որ ճայերն այստեղ իր նման էին մտածում։ Նրանցից յուրաքանչյուրի համար ամենաէականը կյանքում կատարելության հասնելու ձգտումն էր, աշխարհում ամեն ինչից շատ նրանք թռչել էին սիրում։ Նրանք բոլորն էլ զարմանալի թռչուններ էին, որ ամեն օր, ամեն ժամ մարզումներ էին անում, փորձում նորանոր թռիչքաձեւեր։

    Վաղուց արդեն Ջոնաթանը մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր ինքը, այն աշխարհի, ուր Երամն ապրում էր աչքերն ամուր փակած թռիչքի երջանկության դեմ՝ թեւերն օգտագործելով միայն կեր գտնելու եւ այն իրարից փախցնելու համար։ Բայց ժամանակ առ ժամանակ այդ հիշողությունները մի պահ նորից արթնանում էին։

    Մի առավոտ, երբ ծալված թեւերով ակնթարթային պտույտներ գործելու պարապմունքից հետո ուսուցչի հետ հանգստանում էին ափին, նա դարձյալ հիշեց այդ ամենը։

    Ես մի պատասխան կարող եմ տալ, Ճոնաթան, դա այն է, որ դու մեն֊միակն ես միլիոնավոր թռչունների մեջ։ Մեր մեծամասնությունը միշտ էլ դանդաղ է շարժվել առաջ։ Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, եւ, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար։ Պատկերացնո՞ւմ ես, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչեւ կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը։ Հազարավոր կյանքեր, Ջոն, տաս հազարավոր, եւ էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչեւ սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչեւ այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։ Նույն կանոնն, անշուշտ, գործում է նաեւ մեզ համար։ Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է, ինչ եւ այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։

    Ոչ, Ջոնաթան, այդպիսի տեղ չկա։ Երկինքը ոչ տարաթություն է եւ ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։— Նա մի պահ լուռ էր։— Դու շատ արագ թռչող ես, այնպես չէ՞։

    Ես… ես հաճույք եմ զգում արագությունից,— ասաց Ջոնաթանը շփոթված, բայց եւ հպարտ, որ Տոհմապետը նկատել էր իրեն։


    Երկնքին
     սկսում ես հասնել այն ժամանակ, Ջոնաթան, երբ հասնում ես բացարձակ արագության։ Դա ժամում հազար կամ միլիոն մղոն անցնելը չէ եւ ոչ իսկ լույսի արագությամբ թռչելը, քանզի յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագությունը, որդիս, այնտեղ հայտնվելն է։

    Չիանգը հանկարծ չքացավ եւ մի ակնթարթում հայտնվեց ջրի եզրին՝ հիսուն ոտնաչափ հեռու։ Ապա կրկին չքացավ եւ մեկ հազարերորդական վայրկյան անց կանգնեց Ջոնաթանի կողքին։

    Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս,— ասաց Տոհմապետը։— Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։— Նա հայացքը հառեց ծովին։— Տարօրինակ է, այն ճայերը, որոնք կատարելությանը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վայրկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որեւէ իմաստից։ Երկինքը…

    Ահա եւ եկավ այն օրը, երբ Չիանգն անհետացավ։ Նա հանդարտ զրուցում էր բոլորի հետ՝ հորդորելով, որ նրանք երբեք չթողնեն եւ սովորելն եւ մարզվելը, որ մշտապես ջանան ավելի ու ավելի խորն ըմբռնել կյանքի իսկական, աներեւույթ, անտեսանելի էությունը։ Խոսելու ընթացքում նրա փետուրները հետզհետե ավելի ու ավելի պայծառ էին շողում, իսկ վերճին պահին այնպես փայլատակեցին, որ ոչ մի ճայ չկարողացավ նրան նայել։


    Ջոնաթան,— ասաց նա, եւ դրանք նրա արտասանած վերջին բառերն էին․ — աշխատիր ըմբռնել, թե ինչ է սերը։

    Երբ նրանք վերստացան տեսնելու կարողությունը, Չիանգն այլեւս չկար։ Որքան օրերն անցնում էին, այնքան ավելի հաճախ էր Ջոնաթանն իրեն գտնում նորից ու նորից Երկրի մասին մտածելիս, այն Երկրի, որտեղից եկել էր։ Եթե ինքն այնտեղ գիտենար այն ամենի մեկ տասներորդ, թեկուզ մեկ հարյուրերորդ մասը միայն, ինչ իմացավ այստեղ, որքան ավելի ամաստալից կլիներ կյանքը։ Ավազին կանգնած նա հետաքրքրությամբ մտածում էր, թե գուցե այնտեղ եղել է մի ճայ, որը կարող էր խորտակել իրեն կաշկանդող սահմաններն ու դուրս գալ դրանցից, որ կարող էր թիանավից հացի փշրանքներն փախցնելուց անդին տեսնել թռիչքի իմաստը։ Հավանաբար նա նույնիսկ կարող է հասցրած լինել Աքսորյալ դառնալ իր ճշմարտությունը ԵՐմաի երեսին ասելու համար։ Եվ որքան ավելի էր Ջոնաթանը մարրզվում բարության դասերը յուրացնելու համար, այդքան ավելի էր աշխատնում ըմբռնել սիրո բնույթը, այնքան ավելի էր ցանկանում վերադառնալ Երկիր։ Չնայած իր միայնակ անցյալին, Ջոնաթան Ճայը ծնվել էր ուսուցիչ լինելու համար․ սիրո արտահայտման նրա եղանակը իր հայտնաբեած ճշմարտությունը նվիրելն էր յուրաքանչյուր ճայի որն ուզում է գտնել այն։

  • ՌԻՉԱՐԴ ԲԱԽԻ «ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍՏԹՈՆ ՃԱՅԸ». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

    Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում եւ երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։

    Բայց Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թեւերը՝ պահելով դրանք կորագծի դժվարին, դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում եւ նորից կանգ առնում․ նա սովորական թռչուն չէր։

    ***

    Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։

    ***

    — Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։

    ***

    Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

    ***

    Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։

    ***

    …ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։

    ***

    Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել։

    ***

    Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց։

  • Ամփոփիչ աշխատանք

    1.Նկարագրել շնչառական համակարգի կառուցվածքը, նշել օդատար ուղիները և գազափոխանակության օրգանները։

    Այն կազմված է օդատար ուղիներից քթի խոռոչից,բռոնխ, կոկորդ և գազփոխակնությանից թոքերը

    2.Նկարագել սիրտ_անոթային համակարգը, սրտի կառուցվածքը, մեծ և փոքր շրջանառությունը։

    Սիրտանոթային համակարգը բաղկացած է սրտից, արյունատար անոթներից և արյունից։ Սիրտն ունի չորս խցիկ՝ երկու նախասրտեր և երկու փորոքներ։ Այն համակարգային շրջանառության միջոցով թթվածնով լցված արյուն է մղում մարմին, իսկ թոքային շրջանառության միջոցով թթվածինացված արյունը դեպի թոքեր: Համակարգային շրջանառությունը թթվածին և սնուցիչներ է մատակարարում հյուսվածքներին, մինչդեռ թոքային շրջանառությունը թթվածնացնում է արյունը: Նրանք միասին ապահովում են արդյունավետ շրջանառություն ամբողջ մարմնում՝ աջակցելով կենսական գործառույթներին:

    3.Նկարագել մարսողական համակարգը ` նշել, որ բաժնում ինչ նյութեր են ճեղքվում

    Մարսողական համակարգը համարվում է սննդամթերքը  վորը բաժանում է սննդանյութերը ներծելու համար։ Բերանի մեծ ածխաջրերը քայքայվում են։Ստամոքսի սպիտակուցները մարսվում են։ Բարակ աղիքը մարսում է ածխաջրերը և ճարպերը։ Հաստ աղիքը կլանում է ջուր և էլեկտոլիտներ։

  • Թթուներ,հիմքեր,աղեր

    1) Առաջին սյունակում տրված ռեակցիաների հավասարումների ձախ մասին համապատասխան երկրորդ սյունակից ընտրե՛ք աջ մասը.

    1․ ե), 2. դ), 3․ գ), 4․ բ), 5․ ա)

    2) Լրացրու՛ բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ` հետևյալ նախադասությունում.

    Աղերը _______ են անմիջապես և լրիվ:

    Պատասխան՝ դիսոցվում։

    3) Ըստ քիմիական հատկությունների, ո՞ր տիպի օքսիդներին է պատկանում BeO:

    • հիմնային
    • թթվային
    • երկդիմի

    4) Տրված է նյութ՝  նատրիումի օքսիդ:

    Կազմի՛ր քիմիական բանաձևը 

    Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը  

    Բանաձև՝  Na2O

    Մոլային զանգված՝  62գ/մոլ

    5) Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

    (պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

    Պատասխան՝  64%

  • Մարսողական համակարգի հիվանդություններ

    Աղիների վոլորում

    Աղիների ոլորման ժամանակ աղիքի գալարը ոլորվում է իր շուրջ, իր մեջ ընդգրկելով միջընդերքը, ինչի արդյունքում աղիքային անանցանելիություն։ Ախտանիշներից են որովայնային ցավը, փքվածությունը, փսխումը, փորկապությունը, արյունային կղանքը։ Սկիզբը կարող է լինել արագ կամ աստիճանաբար։ Միջընդրքը կարող է այնպես սեղմվել, որ արյան հոսքը դեպի աղու այդ հատվածը կանգ առնի և արդյունքում առաջանա միջընդերային իշեմի։ Այդ իրավիճակում կարող է լինել տենդ և պերիտոնիտ։

    Աճուկային ճողվածք, որովայնի պարունակության արտանկումն աճուկային խողովակից։ Աճուկային խողովակը անցնում է հետևից առաջ և ներսից դուրս ուղղությամբ, ուղղահայաց կտրվածքում եռանկյունաձև է։ Կանանց օրգանիզմում խողովակի կազմում արգանդի կլոր կապանն է, իսկ տղամարդկանց մոտ խողովակով անցնում է սերմնալարը՝ ուղղվելով դեպի փոշտ։ Աճուկային ճողվածքները որովայնային ճողվածքների առավել տարածված տարատեսակներից է. համարվում է, որ տղամարդկանց 27%-ի , իսկ կանանց 3%-ի մոտ կյանքի որոշակի տարիքում ձավորվում է աճուկային ճողվածք։ Հիմանակնում ճողվածքը դիտվում է աջից։ Հավաստի կապ ծանրության բարձրացման և աճուկային ճողվածքների առաջացման միջև հաստատված չէ։

  • Գործնական քերականություն

    1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

    Հողը …ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) …հատկություն(հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց ն(չափ, անց) շատ… ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոնններով (թափ, ոն),… բնակավայր (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի …հնարավորություն (հնար, ավոր, ություն)… նույնպես (նույն, պես)…անսահման (ան, սահման) չեն: Իսկ …թափոն (թափ, ոն)…աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է….հիվանդություն (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

    2.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

    Այնքան հեռու է բարեկամս, ինչքան (որքան). Մոնակոն իմ երկրից:

    Այնպես ապրիր., ինչպես ցանկանում ես:

    Այնտեղ շատ լավ է, որտեղ (ուր) մարդիկ բարի են:

    Երբ լսեցի սուտը, հենց այդ ժամանակ նյարդերս տեղի տվեցին:

    Հենց որ միացրեցի հեռախոսս, միանգամից անջատվեց:

    Վատ մարդը հարգանք չի ձեռք բերում, այնպես որ փորձեք օգնել մարդկանց:

    Նրանք եկել էին իմ տուն, մինչդեռ ես քնած էի:

    Քանի դեռ Արմանը ներկա է, անցնենք թեմային :                                          

    Դու սիրում ես Լամբորջինի, թե Ֆեռարի:

    3.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

    Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը: Դեղին և կարմիր նախշերով
    Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր: ազատ
    Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞: Կանաչ
    Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞: Մեծ
    Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին: տգեղ

    4․ Տեքստից դո՛ւրս գրիր որոշիչները և հատկացուցիչները։

    Վիլյամ Սարոյան «Գյուղացին»

    Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտկարճ կտրած մազերով, սևհաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:1908-ի մայիսին հասավ Նյու Յորք: Դա մի սարսափելի տեղ էր, մեկը չկար, որ հետը խոսեր:

    1908-ին Նյու Յորքում հատուկենտ էին այն մարդիկ, որ մի երկու բառ հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն գիտեին:

    Մենակ էր:

    Մեկնեց Լին՝ Մասաչուսեթս, աշխատանք գտավ կոշիկի գործարանում և սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:

    Ինչպիսի՞,ո՞ր,որքա՞ն

    Ու՞մ,Ինչի՞,Ինչերի՞

    5.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

    Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
    Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

    Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
    Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

    Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
    Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

    Ա խմբում որոշիչներն են,իսկ Բ խմբում բացահայտիչ

  • Բառարան

    Արևելյան հարց

    Բազմազգ տերություն-

    Բաժնետիրական միություններ-

    Բանվորներ

    Բոլշևիկներ

    Բորսա

    Գաղութ

    Դաշնություն –ֆեդերացիա

    Դոմինիոն

    Դրամատունբանկ

    Ենիչերի

    ժամանակագրութոյւն

    1600թ-

    18-րդ-

    1722թ

    1751-1776թթ-

    1760-ական թթ

    1784թ-

    1789 թ հոլիսի 14

    1789 թ օգոստոսի 26

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы